top of page

Երևանում կառուցվող շենքից տղամարդը ընկել է և մահացել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 17, 2024
  • 1 min read

Երեկ՝ հունվարի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող շենքերից մեկում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Նոյ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կռունկը ապամոնտաժելիս մի քանի մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

bottom of page