top of page

Աճառյան փողոցում խցանման պատճառը ՃՏՊ-ն է, պարեկային ծառայությունը միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ. Հայկ Կոստանյան

Jan 27, 2024
1 min read

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը ՃՏՊ-ն է: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները, ինչն էլ խցանման առիթ է դարձել: Պարեկային ծառայությանը փոխանցվել է նշված խնդիրը, վերջիններս միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:

1/2905
bottom of page