Ադրբեջանը պնդում է, որ Արցախի նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային իրավունքի պահպանմամբ»
- Investigative journalist

- Jan 20, 2024
- 1 min read

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հավաստիացրել է, որ Արցախի առեւանգված նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային նորմերի, միջազգային կոնվենցիաների պահպանմամբ», տեղեկացրել են արդբեջանական ԶԼՄ-ները։
«Նա ասել է, որ այն բանից հետո, երբ վերջնական մեղադրանք ներկայացվի, նրանց գործը կուղարկվի դատարան»,- գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։




















