top of page

Էդգար Սևիկյանը պաշտոնապես տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»

Jan 17, 2024
1 min read

Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Հաջողություն ենք մաղթում մեր կիսապաշտպանին իր նոր թիմի կազմում»,- գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Այս մրցաշրջանում Էդգարն անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։ 2023 թվականից ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։

1/2905
bottom of page