top of page

Այսօր Գրողների միջազգային օրն է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 3, 2024
  • 1 min read

1986 թվականից ի վեր աշխարհի գրեթե բոլոր երկրներում մարտի 3-ը նշվում է որպես Գրողների միջազգային օր: Մասնագիտական այս տոնը կոչ է անում «չորրորդ իշխանությանը» դեմ արտահայտվել դեմոկրատական տպագրության բացասական ասպեկտներին, խուսափել սուտ հրապարակումներից, կանխամտածված կեղծիքներից, փաստերի մտադրված աղավաղումից կամ դրանց միտումնավոր անազնիվ մեկնաբանություններից քաղաքական, խմբային կամ անհատական հետաքրքրություններից ելնելով։

Այն հիմնվել է Միջազգային ՊԵՆ ակումբի (International PEN Club) 48-րդ կոնգրեսի որոշմամբ:

1921 թ. ստեղծվել է ՊԵՆ ակումբը (հապավում, որը ստեղծվել է բանաստեղծ (անգլ.՝ poets), ակնարկագիր (անգլ.՝ essayists) և վեպերի հեղինակ, վիպասաններ (անգլ.՝ novelists) բառերի առաջին տառերով)։ Միագումարությամբ այս երեք տառերը ստեղծում են գրիչ բառը (անգլ.՝ pen)): 1923 թվականին Լոնդոնում տեղի է ունեցել ՊԵՆ ակումբի առաջին միջազգային կոնգրեսը։ 1986 թվականի հունվարի 12-18-ը տեղի ունեցավ ՊԵՆ ակումբի արդեն 48-րդ միջազգային կոնգրեսը, որի մասնակիցները որոշեցին մարտի 3-ը հայտարարել «Գրողների համաշխարհային օր»։ Այդ ժամանակ ՊԵՆ կենտրոններ կային գրեթե 100 հանրապետություններում։

1/2507
bottom of page