top of page

Մենք շատ ենք գնահատում մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ. Լուկաշենկո

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 15, 2024
  • 1 min read
ree

Բելառուսը գնահատում է իր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ: Ուզբեկստանի հետ կապերը կարևոր են, իսկ Ղրղզստանը հուսալի գործընկեր է երկրի համար։

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով օտարերկրյա ութ երկրների՝ Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ճապոնիայի, Նեպալի, Օմանի Սուլթանության և Գվինեայի Հանրապետության դեսպանների հավատարմագրերը:

«Մենք շատ ենք գնահատում մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Երկրի ղեկավարն առաջարկել է ավելի ակտիվ օգտագործել երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունները՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խնդիրները լուծելու համար։

1/2382
bottom of page