top of page

Նամիբիայի նախագահին հուղարկավորել են մահից 21 օր անց

Նամիբիայի հանգուցյալ նախագահ Հեյգ Գեյնգոբը, որը մահացել էր հիվանդանոցում փետրվարի 4-ին, քաղցկեղի ախտորոշումից շաբաթներ անց, հուղարկավորվել է կիրակի օրը հազարավոր սգավորների, այդ թվում՝ 25 պետությունների ղեկավարների և նախկին նախագահների,  ներկայությամբ, հայտնում է Reuters-ը:

Հուղարկավորությունը տեղի է ունեցել Վինդհուկի ծայրամասում՝ 20-օրյա սգից հետո։

Զինվորները Գեյնգոբին հրաժեշտ են տվել 21 զենքի համազարկով, օդում սավառնել են  K-8 կործանիչները։

82-ամյա Գեյնգոբը՝ Նամիբիայի կրկնակի վարչապետը և երրորդ նախագահը Հարավային Աֆրիկայից անկախանալուց հետո, Նամիբիան ղեկավարում էր 2015 թվականից:

Նա այս պաշտոնում ծառայում էր վերջին տարին։

Նոյեմբերին Նամիբիայում նախատեսված են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

bottom of page