top of page

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում լուսավորության մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Թումանյան, Վարդանանց և Խորենացու փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով: Փոխարինվում և վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով: Նախագծում ներառված է մայրքաղաքի 28 փողոց: Հատկացված վարկի գումարը կազմում է 4.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերին: Քաղաքի մի շարք հատվածներում մալուխներն արդեն իսկ անցկացվել են գետնի տակ, լուսավորության համակարգն էլ ամբողջությամբ արդիականացվել է:

Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացումը նախատեսվում է ավարտել 2026 թվականին:

bottom of page