top of page

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էրբիլ

Feb 29, 2024
1 min read

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էրբիլ։ Օդանավակայանում նախագահին դիմավորեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Էրբիլում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի, նախագահ Նեչիրվան Բարզանիի, փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ։

Վահագն Խաչատուրյանը կայցելի նաև Էրբիլի պատմական միջնաբերդ, շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում։

Այցի ավարտին ՀՀ նախագահը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

1/2905
bottom of page