Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota-ն և Opel-ը. վարորդներից մեկը ՊՆ-ի, մյուսը՝ Ոստիկանության ծառայող է
- Investigative journalist

- Jan 8, 2024
- 1 min read
Այսօր՝ հունվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ վերգետնյա անցման հարևանությամբ բախվել են BMW, Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նրան մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից մեկը Ոստիկանության ծառայող է, մեկն էլ ՀՀ ՊՆ ծառայող:





















