top of page

Ֆրանսիայի դեսպանը Հայաստանը հետնաբակ չի համարում

Feb 24, 2024
1 min read

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ամերիկյան Politico պարբերականի հրապարակմանը՝  Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիան Լըկորնյույի՝ ՀՀ կատարած այցի վերաբերյալ։ Հրապարակման մեջ նշված է․ «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի հետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի գործարքների միջոցով»։

Դեկոտինյին այս կապակցությամբ գրառում է արել X-ի իր միկրոբլոգում․ «Հայաստանը ոչ մեկի հետնաբակը չէ, այլ բարեկամ ու ժողովրդավար երկիր, որի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ֆրանսիան պաշտպանում է»։

1/2905
bottom of page