top of page

Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբում ըմբռնում կա, թե ինչպես կարող է վերականգնվել Ադրբեջանից՝ Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծը. ՌԴ ԱԳ փոխնախարար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 8, 2024
  • 1 min read
ree

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընդհանուր ըմբռնում կա առ այն, թե ինչպես կարող է վերականգնվել երկաթուղային հաղորդակցությունը. այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։



«Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանից՝ Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգծի մասին է: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդատվական ծառայություններ, քանի որ միայն Մոսկվան ունի համապատասխան բացառիկ տեղագրական նյութեր», - ասել է Գալուզինը։

1/2379
bottom of page