top of page

Երևանում 400 թեքահարթակ է կառուցվելու, անորակ աշխատանք չենք ընդունելու. Տիգրան Ավինյան

Երևանում այս տարի 400 թեքահարթակ է կառուցվելու։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Թեքահարթակների մասով, վերջապես, ունենք հստակ ստանդարտ։ Այս տարի պլանավորել ենք կառուցել 400 թեքահարթակ։ Այս ստանդարտին պետք է խստորեն հետևել, անորակ աշխատանք ընդունել չենք կարող։ Եթե որևէ վարչական շրջան թեքահարթակ է կառուցում, այն պետք է համապատասխանի ստանդարտներին»,- ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ իրեքն պետք է ուշադիր լինեն, որ շինարարները հետևեն ստանդարտներին։

1/2030
bottom of page