top of page

Իտալիան և Կանադան համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ կմշակեն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 3, 2024
  • 1 min read

Իտալիայի և Կանադայի վարչապետներ Ջորջիա Մելոնին և Ջասթին Թրյուդոն Տորոնտոյում հանդիպումից հետո հայտարարեցին երկու երկրների միջև հարաբերությունների խորացման «ճանապարհային քարտեզի» մշակման մասին։ Այս մասին ասված է համատեղ հայտարարության մեջ։

«Այսօր մենք պայմանավորվեցինք էլ ավելի խորացնել մեր քաղաքական, տնտեսական և ռազմավարական կապերը և ընդլայնել մեր առանց այն էլ գերազանց երկկողմ հարաբերությունները՝ պարտավորվելով մշակել Կանադայի և Իտալիայի միջև ընդլայնված համագործակցության ճանապարհային քարտեզ», - ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իտալիայի կառավարության կայքում :

1/2160
bottom of page