top of page

Նախնական քվեարկության արդյունքներով` Միսսուրիում հաղթում է Դոնալդ Թրամփը

Mar 3, 2024
1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հանրապետականների նախնական քվեարկության արդյունքներով, հաղթում է ևս մեկ նահանգում` Միսսուրիում: «Ասոշեյթեդ Պրես»-ի կանխատեսմամբ` պատվիրակներն ամռանը 100 տոկոսով կքվեարկեն Թրամփի օգտին:

Նրա մրցակիցը` ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, կայացած կուսակցական ժողովների արդյունքներով որևէ ձայն չի հավաքում:

Ավելի ուշ սպասվում են Միչիգան և Այդահո նահանգներում հանրապետականների կուսակցական ժողովների արդյունքները:

1/2905
bottom of page