top of page

Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են. Պուտին

Feb 25, 2024
1 min read

Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի խոսքերը մեջբերված են Կրեմլի կայքում։

«Սևաստոպոլի և Ղրիմի բնակիչների համար իսկապես ճակատագրական հանգրվան էր 2014 թվականի մարտի 16-ը, երբ նրանք կատարեցին ամուր, միանշանակ ընտրություն՝ ընդմիշտ լինել Ռուսաստանի հետ: Այսօր Ղրիմը և Սևաստոպոլը նրա անբաժան մասն են»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ այդ շրջանները հսկայական ներդրում ունեն Ռուսաստանի Դաշնության միասնության և անվտանգության ամրապնդման գործում։Նախագահը նաև նշել է, որ Ղրիմի պատմությունն անբաժանելի է Ռուսաստանի պատմությունից։ 

1/2905
bottom of page