top of page

Հնդկաստանի վարչապետ Մոդին ստացել է Անդալ անունով փղի օրհնությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 20, 2024
  • 1 min read

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր այցելել է երկրի հարավում նոր կառուցված Ռամ Աստծո տաճար, որը օծվելու և պաշտոնապես բացվելու է հաջորդ շաբաթ։

Վարչապետը ավանդական հագուստներ է կրել ու մասնակցել կրոնական ծիսակատարության։ Նա ստացել է տաճարի Անդալ անունով փղի օրհնությունը, որը վարչապետի համար նաև շրթհարմոն է նվագել։

Այս տաճարի կառուցումը հնարավոր էր դարձել, երբ Գերագույն դատարանը 2019 թվականին վճռեց տարածքը հանձնել հինդու հավատացյալներին, այդպիսով կատարելով Մոդիի ու նրա կուսակցության նախընտրական խոստումը։

bottom of page