«Մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի ծխահարվել են»․ ՆԳՆ խոսնակ
Feb 10, 2024
1 min read

ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարճ ժամանակում կանխվել է Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված տարածումը, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ «Նախնական տվյալներով ներսում տուժածներ չկան, մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,- նշեց նա։




















