top of page

Ռուսաստանը հայկական կողմին նոր հրավեր է ուղղել՝ այցելել Մոսկվա՝ քննարկելու Բաքվի հետ «Խաղաղության պայմանագիրը»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 26, 2024
  • 1 min read

Մոսկվան օրեր առաջ հերթական հրավերն է  փոխանցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերի շուրջ Մոսկվայում խորհրդակցությունների հրավեր Արարատ Միրզոյանին ուղարկվել է բազմիցս՝ նախորդ տարվա սեպտեմբերից սկսած։ Այդ ամենից բացի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ընթացքում։ Վերջին ուղերձը Երևանին փոխանցվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է Մարիա Զախարովան։

1/2508
bottom of page