Հանդիպել են Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը, քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը
Jan 17, 2024
1 min read

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ վերջինիս խնդրանքով, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը։




















