Մենք շարունակելու ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի վարչապետ
Feb 23, 2024
1 min read

Հայաստանն ու Ֆրանսիան ունեն և միշտ կունենան առանձնահատուկ հարաբերություններ. X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
«Ենթակառուցվածք, էներգետիկա, կրթություն, մշակույթ՝ շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին այս փոխանակումների համար՝ հաստատելով մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու մեր փոխադարձ ցանկությունը։
Մենք շարունակելու ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-գրել է նա։




















