Թուրքիան ամռանը պատրաստվում է լուծել իր անվտանգությանը սպшռնացող վտանգները իր հարավային սահմանների երկայնքով՝ Իրաքում և Սիրիայում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է լուծել իր անվտանգությանը սպառնացող վտանգները իր հարավային սահմանների երկայնքով՝ Իրաքում և Սիրիայում:
Այս մասդին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ՝ չնայած մեր սահմանների ներսում և դրսում առկա խոչընդոտներին։
Իրաքի հետ մեր սահմանի անվտանգության հարցը մենք կլուծենք այս ամառ։ Սիրիայում 30-40 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծելու մեր ցանկությունը նույնպես ուժի մեջ է մնում։
Մենք տարածաշրջանում բոլորին կոչ ենք անում հարգել մեր անվտանգության ռազմավարությունը։ Հակառակ դեպքում, նրանք են պատասխանատվություն կրելու առաջացած լարվածության համար։
Մենք նախապատրաստություններ ենք անում, որոնք նոր մղձավանջներ կբերեն նրանց, ովքեր հավատում են, որ մեզ ծնկի կբերեն՝ ստեղծելով ահաբեկչական պետություն մեր հարավային սահմաններին»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ։