top of page

Մոսկվայի հայկական համայնքը կպաշտպանի Վլադիմիր Պուտինի թեկնածությունը

Feb 19, 2024
1 min read

Մոսկվայի հայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

«Մենք՝ կազմակերպիչներս, որպես մոսկովյան հայ համայնքի ներկայացուցիչներ, նույնպես հայտարարում ենք մեր աջակցությունը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին»,- ասել է Նավոյանը՝ հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Նավոյանը նշել է, որ միջազգային փոփոխվող հարաբերություններում  «Վլադիմիր Պուտինն այն թեկնածուն է, ով համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերի, Ռուսաստանի և աշխարհի ռազմավարական ապագայի թելադրած  չափանիշներին»։

1/2905
bottom of page