ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին
Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21,000,000 դրամով կամ 300,000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ երեկ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբույքյան էջը հայտնել էր, որ 00ՕՕ000 պետհամարանիշն աճուրդում վաճառվել է 300,000 դոլարով։
Նշենք նաև, որ աճուրդների կայքում նշված է, որ տվյալ պետհամարանիշն արդեն զբաղված է։