top of page

«Ժողովուրդ». Երեւանում նախորդ տարվա համեմատ 2.7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 1, 2024
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում շինարարութան մեծ բումը նստում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024թ. հունվարին շինարարության ոլորտում աճի տեմպը որոշակիորեն նվազել է՝ նախորդ տարվա համեմատ:

2024թ. հունվարին շինարարության աճը կազմել է 9.5%՝ շուրջ 2.7 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից, եւ շուրջ 6 տոկոսային կետով՝ նախորդ տարվա միջին ամսական ցուցանիշից, այսինքն՝ հունվարին քիչ շինարարություն է արվել: Իհարկե, գուցե, պայմանավորված է եղել եղանակով, բայց, ամեն դեպքում, բոլոր վերլուծություններով մայրաքաղաքում սկսված մեծածավալ շինարարության տեմպերը թուլանում են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2507
bottom of page