top of page

Վահագն Խաչատուրյանն Իրաքում է․ Կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 27, 2024
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Իրաք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, Բաղդադի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել է Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։

Այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի, վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։

ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաև Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։

Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։

ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։

1/2508
bottom of page