top of page

Չեմ կարծում, որ Ռոնալդուն ֆուտբոլային առումով ինձնից լավն է. Ազար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 4, 2024
  • 1 min read
ree

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Էդեն Ազարը պատասխանել է այն հարցին, թե ով է իրենից ուժեղ ֆուտբոլային տաղանդով:



«Ո՞ր խաղացողն է ինձնից լավը ֆուտբոլային տաղանդով: Անհատապես Մեսսին թերևս միակն է։ Ինձ դուր էր գալիս նրան «Բարսելոնա»-ում հետևելը․ նա պատմության մեծագույն խաղացողն է: Անհնար է նրանից խլել գնդակը, նա ուղղակի անհավանական է։ Կրիշտիանուն ավելի խոշոր խաղացող է, քան ես, բայց զուտ ֆուտբոլի տեսանկյունից, ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ նա ավելի լավն է», — ասել է Ազարը։



Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Ազարը հանդես է եկել «Լիլ»-ում, «Չելսի»-ում և «Ռեալ»-ում։ 2023 թվականի հոկտեմբերին բելգիացին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

1/2382
bottom of page