top of page

Աբսուրդը շարունակվում է. Բայրամովը Կլաարի հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 22, 2024
  • 1 min read

Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի տարբեր տրամաչափի պաշտոնյաների բողոքներով լի անհեթեթ ներկայացումը շարունակվում է։ Այսօր բեմում Ադրբեջանի ԱԳ ղեկավարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն են։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ասել է, որ  խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։  Նախարարը նշել է, որ Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։

«Նշվել է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում արտացոլված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակական պահանջները։ Հանդիպմանը ընդգծվել է այդ պնդումների անընդունելիությունը»,- հաղորդում են լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները կրկնակի անհեթեթ են թվում այն պատճառով, որ Ադրբեջանի Սահմանադրությունը հավակնություններ է պարունակում Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։

1/2508
bottom of page