top of page

Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 8, 2024
  • 1 min read

Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում  կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կբաժանվեն «Ա» և «Բ» գոտիների: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, 15 րոպեից ավելի կայանելիս՝ մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարել սկզբնապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում: 

 Ընդ որում, օրավճարի, շաբաթական վճարի, ամսավճարի ու տարեկան վճարի դեպքում «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու  համապատասխան ժամանակահատվածի վճարը տարածվում է նաև «Բ» գոտու վրա:


ree

1/2380
bottom of page