Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի հաղթող
- Investigative journalist

- Feb 18, 2024
- 1 min read

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում:
Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Կահիրեի գավաթի փուլի օղակների վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:




















