top of page

Ֆրանսիայի դատարանը սահմանափակել է Ալեն Դելոնի գործողությունները

Jan 29, 2024
1 min read

Ֆրանսիայի դատարանը սահմանափակել է 88-ամյա դերասան Ալեն Դելոնի գործունակությունը։

 

Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

 

Հայտնում են, որ դերասանը նախկինի պես կկարողանա ինքնուրույն գործողություններ կատարել, բացառությամբ ամենակարևորների (օրինակ՝ անշարժ գույքի վաճառք), որոնց համար պատասխանատու է դատարանի կողմից հատուկ նշանակված ներկայացուցիչը։

 

Նման ներկայացուցչի դերը նաեւ կայանում է նրանում, որպեսզի Դելոնին օգնի բժշկական օգնության եւ բժշկի ընտրության հարցում, նշում է հեռուստաալիքը:

 

«Սա շատ ուրախ որոշում է», - հայտարարել Է դերասանի դստեր՝ Անուշկա Դելոնի փաստաբան ֆրանկ Բարթոնը:

1/2905
bottom of page