top of page

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն՝ Մանուել Պետրոսյան, փոխչեմպիոն՝ Շանթ Սարգսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 2, 2024
  • 1 min read
ree

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել  Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակել են  6 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Մանուէլ Պետրոսյանը և իրավունք ստացել մասնակցելու աշխահի արագ շախմատի առաջնությանը։

Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը:

Վահե Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ:

Վետերանների մեջ լավագույն արդյունքն է ցույց տվել Աշոտ Նադանյանը:

Կանանց մեջ լավագույն արդյունքն է ցույց տվել Աննա Խաչատրյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքն է ցույց տվել Վահե Սուքիասյանը:

1/2382
bottom of page