top of page

«Դա տեղի կունենա 9 քայլ կատարելու դեպքում»․ ԵՄ դեսպանը՝ Վրաստանի անդամակցության մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 27, 2024
  • 1 min read
ree

Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ երկիրը առաջընթաց գրանցի դրա համար անհրաժեշտ 9 պայմանների կատարման հարցում, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:

Դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովում  Վրաստանին տրամադրվել էր ԵՄ  անդամի  թեկնածուի կարգավիճակ։ Գագաթնաժողովում նշվել էր, որ Վրաստանը պետք է շարունակի կատարել բարեփոխումների 12 կետերից ևս 9-ը, որպեսզի անցնի հաջորդ փուլ՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների սկիզբ։

«Եվրահանձնաժողովը սահմանեց 9 քայլ և համաձայնեցրեց դրանք իր 27 անդամների հետ՝ դեկտեմբերին կայացած պատմական գագաթնաժողովի ժամանակ, երբ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք։

Սա Վրաստանի՝ ԵՄ-ին  անդամակցության ճանապարհին քրտնաջան աշխատանքի  սկիզբն է միայն»,- ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ Վրաստանը հաջողությամբ կհասնի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի փուլին։

«Սակայն դա, կրկնեմ,  տեղի կունենա նշված 9 բարեփոխումները կատարելիս գրանցված արդյունքների դեպքում»,- հավելել է նա։

1/2382
bottom of page