top of page

Երևանի կողմից Արևմուտքին հարավկովկասյան տարածաշրջան ներքաշելը կարող է հանգեցնել քաոսի և ապակայունացման. Գալուզին

Հարավային Կովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Հայաստանին օգնելու հետ՝ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ և հասնել կայուն խաղաղության և կայունության, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական մերձակայքում լարվածության ևս մեկ աղբյուր ստեղծելու հետ։ Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

 

Նրա խոսքով, ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում։

 

«Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանը ընդհանուր տուն է։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։ Ըստ այդմ, մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտամետներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները և նրա արբանյակները Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից, կայունություն և կայուն խաղաղություն չի եղել: Եղել է միայն պետականության կործանում, քաոս և ապակայունացում»,- ասել է Գալուզինը։

1/1872
bottom of page