top of page

Մենք իրավասու չենք սահմանել, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր. hուսով եմ` շուտով կառավարությունը բերելու է հավասարության մասին օրենքը. ՔՊ-ական

  • Feb 7, 2024
  • 1 min read

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՔՊ-ական կին պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով արգելվում է կուսության ստուգումը, նաև ընտանիքի սահմանումն ընդլայնվում է ու ավելանում են զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները:


 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը:


 

«Ցավոք սրտի, ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ, ես առաջարկում եմ, որ հստակ նշվի` զուգընկերն արական ու իգական սեռի է, որովհետև արդեն քայլ է գնում դեպի մյուս փուլ»,- ասաց Նազարյանը:


 

Նախագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանն էլ ասաց, թե իրենք իրավասու չեն սահմանել, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր:

«Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը` արգելվում է բռնությունը: Մենք չենք սահմանելու խտրականություն, ավելին, ես հույս ունեմ, որ շուտով  կառավարությունը բերելու է հավասարության մասին օրենքը, որտեղ արգելված է բոլոր հիմքերով խտրականությունը»,- ասաց ՔՊ-ականը:


 

Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե եթե անձը ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ-որ մեկին` այլևս իրենց պաշտպանության ներքո չեն գտնվելու:


 

«Դա արդեն ուրիշ բան է, բառերով չասեմ՝ ինչ է»,- նշեց նա:


 

ՔՊ-ական Բաթոյանն էլ ասաց, թե մեր գործող օրենսդրությունը, գործող Սահմանադրությունը  որևէ մեկին չի արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը:

bottom of page