top of page

Խոշոր վթար՝ Կոտայքում. Mazda 6-ը մխրճվել է բեռնատար ԶԻԼ-ի մեջ, վիրավորներ կան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 9, 2024
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում մխրճվել է ԶԻԼ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: Գրել է «Շամշյանը»։



Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 



Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները: 



Վիրավորներից մեկին փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային



bottom of page