top of page

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում. Պեսկով

Feb 13, 2024
1 min read

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ  շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։

 

«Պետք է ամեն կերպ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել։ Մենք շատ ուշադիր հետևելու ենք»,- նշել է նա:

 

Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են՝ արդյոք սահմանային այս էսկալացիան վտանգո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նրա խոսքով՝ նման միջադեպերը առնվազն չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը կամ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց Մոսկվան հուսով է, որ գործընթացը կշարունակվի:

1/2905
bottom of page