top of page

Մերժե՞լ է Պուտինը Փաշինյանին. խոսնակի պարզաբանումը․ «Ժողովուրդ»

Jan 23, 2024
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեռ դեկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը «հիանալի հնարավորություն կունենան շփվել համաժողովի ընթացքում և առաջիկա միջոցառումների շրջանակներում»:Այդպես էլ տեղեկություն չհաղորդվեց՝ կայացե՞լ է արդյոք երկկողմ հանդիպում Փաշինյանի և Պուտինի միջև, թե ոչ: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, որն ասաց, թե նման տեղեկություններ չկան: Մեր ճշտող հարցին, թե լուրեր կան, որ Պուտինը մերժել է Փաշինյանի՝ առանձնազրույցի առաջարկը, եղել է արդյոք առանձնազրույց, թե ոչ, Բաղդասարյանը ասաց. «Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Իհարկե, մենք ոչ թե վարչապետի խոսնակի տեղեկացվածության մակարդակն էինք փորձում ճշտել, այլ երկու երկրների ղեկավարների առանձին հանդիպման մասին: Այդպես էլ, սակայն, ոչինչ չպարզվեց»։

1/2905
bottom of page