ՔՊ-ն Գրիգոր Մինասյանի հետ քննարկել է պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները
Feb 2, 2024
1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ»,- հայտնում են խորհրդարանից:
Հաղորդագրությունում նշված է․
«Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` առկա օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:
Արձանագրվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառավարող խմբակցության եւ կառավարության գլխավոր առաջնահերթություններից է»:




















