top of page

Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը

Jan 20, 2024
1 min read

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը: Հայտնում են Երեւաի քաղաքապետարանից:



Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն՝ Կիևյան փողոցի երթևեկությունը:



Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

1/2905
bottom of page