Ազգային անվտանգության ծառայության Էջմիածնի բաժնի աշխատակիցն ինքնասպանություն է գործել․ Շամշյան
Հունվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկում գտնվող ավտոտնակում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակի տանիքից պարաններով կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Գ. Թ-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, և տղամարդը աշխատում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնում:




















