Ֆլորիդայի նահանգապետը տեղեկացրել է ԱՄՆ նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին
- Investigative journalist

- Jan 22, 2024
- 1 min read

Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանտիսը հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների մրցավազքին։
«Եթե ես կարողանայի գոնե ինչ-որ բան անել ցանկալի ելքի հասնելու համար, ավելի շատ միջոցառումներ եւ հարցազրույցներ՝ ընտրարշավի շրջանակում, ես դա կանեի։ Բայց ես չեմ կարող մեզ աջակցող մարդկանց խնդրել անհատույց ծախսել իրենց ժամանակն ու տալ իրենց ռեսուրսները, եթե մենք հաղթանակի տանող հստակ ուղի չունենք։ Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ ընտրարշավը»,- ասել է նա տեսաուղերձում, որը հրապարակվել է X-ում։
Դեսանտիսը նաեւ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին այդ պաշտոնում կրկնակի ընտրության համար։
«Մենք տարաձայնություններ ունեինք Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփը գերազանցում է գործող նախագահ Ջո Բայդենին, դա ակնհայտ է։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում»,- ասել է քաղաքական գործիչը։




















