top of page

Ռոնալդուն չի մասնակցի Ինտեր Մայամիի հետ ընկերական հանդիպմանը, որի կազմում հանդես է գալիս Լիոնել Մեսսին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 31, 2024
  • 1 min read
ree

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի սաուդյան ակումբի և «Ինտեր Մայամիի» ընկերական հանդիպմանը, որի կազմում հանդես է գալիս արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն MLS-ի ակումբի հետ խաղում խաղադաշտ դուրս չի գա մկանային վնասվածքի պատճառով։

«Ալ-Նասրը» պատրաստ չէ վտանգի ենթարկել 38-ամյա ֆուտբոլիստի առողջությունը և թույլ չի տա նրան դուրս գալ խաղադաշտ։

Հիշեցնենք, որ թիմերի հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի վերջին։ Մեսսին ամերիկյան ակումբում է նախորդ տարվա ամառվանից։

1/2382
bottom of page