Ինտերը խոշոր հաշվով հաղթեց Մոնցային. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
- Investigative journalist

- Jan 14, 2024
- 1 min read

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում 5։1 հաշվով հաղթեց «Մոնցային»։
Միլանյան թիմի կազմում երկու գոլ խփեցին Չալհանողլուն, Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թյուրամը։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 51 միավորով։




















