top of page

Երիտասարդը Խանջյան փողոցում կրակել էր մեքենայի պատուհանից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 20, 2024
  • 1 min read

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայի պատուհանից կրակել էր՝ խախտելով հասարակական կարգը: Բաժնում երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

1/2508
bottom of page