Թել Ավիվում 24-ժամյա հանրահավաք է տեղի ունենում՝ նվիրված պատանդառման 100 օրվան
- Investigative journalist

- Jan 14, 2024
- 1 min read

24-ժամյա հանրահավաքում, որը նվիրված է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից մոտ 240 մարդու պատանդ վերցնելու 100-րդ օրվան, հրապարակում գտնվող ցուցարարները շարժվում են դեպի անհայտ կորածների պատվին կանգնեցված գեղարվեստական ինստալյացիաները, գրում է The Times of Israel-ը:
Նկարչուհի Դանա Սապիրը, սև հագուստով և վանդակում փակված, գրավում է անցորդների ուշադրությունը, քանի որ կարծես փորձում է դուրս փախչել իր վանդակից: Նրա երկու ափերի վրա սև մարկերով գրված է նրա ստեղծագործության անվանումը՝ «Միայն իմ դիակի վրայով»։
Սապիրի կողքին Համասի թունելը պատկերող մակետն է։
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ հանրահավաքին մասնակցել է շուրջ 120 հազար մարդ։
Նշվում է, որ ակցիային այցելել են նաև «Ազգային միաբանություն» կուսակցությունից նախարարներ Բենի Գանցը և Գադի Էյզենկոտը։
Նրանք հանրահավաքի են ժամանել Կիրիայում ՑԱԽԱԼ-ի ռազմական շտաբում կայացած նիստից անմիջապես հետո:




















