top of page

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան, Ջերմուկ քաղաքներում, Թալինի տարածաշրջանում, Սյունիքի մարզերում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղում է ձյուն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 13, 2024
  • 1 min read


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող և Կապանից մինչև Ջերմուկի խաչմերուկ տանող ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան, Ջերմուկ քաղաքներում, Թալինի տարածաշրջանում, Սյունիքի մարզերում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

bottom of page