top of page

47-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 3, 2024
  • 1 min read

Հունվարի 3-ին, ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի 12-րդ հարկի տանիքից։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։


Պարզվել է, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ 12-րդ հարկի շքամուտքի պատշգամբից։


Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Ն․ Վ-ի (ծնված 1977թ․) ինքնասպանության փորձը․ վերջինը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

bottom of page