top of page

Կինը փողի բացակայության պատճառով հրկիզել է բանկը

Feb 18, 2024
1 min read

Ֆրանսիացի կինը Նանտեր քաղաքում այրել է Societe Generale բանկի մասնաճյուղը՝ հասկանալով, որ իր հաշվին բավականաչափ գումար չկա։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Actu17 պորտալը։

Հրատարակության տվյալներով՝ ֆրանսուհին փորձել է կանխիկ գումար հանել իր հաշվից, սակայն բանկի աշխատակցուհին չի կարողացել նրան տալ անհրաժեշտ գումարը և ստիպված է եղել հրաժարվել։ Այնուհետ կինը հանել է մոլոտովի կոկտեյլը, այրել ու շպրտել սենյակ։

Երբ կրակը տարածվել է ողջ տարածքում, այցելուները խուճապահար դուրս են վազել բանկից, բայց հանցագործը նույնիսկ չի փորձել թաքնվել ոստիկաններից. նա սկսել է կեցվածք ընդունել այրվող շենքի դիմաց:

Նրան ձերբակալել են, կասկածում են հոգեկան խանգարման մեջ։

1/2905
bottom of page