top of page

Կարեն Խաչանովն ավարտել է ելույթը Ավստրալիայի բաց առաջնությունում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 21, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հայտնում է sportbox.ru-ն։



15-րդ տեղը զբաղեցրած Խաչանովը 4:6, 5:7, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի չորրորդ ռակետին՝ իտալացի Յաննիկ Սիններին։ Հանդիպումը տեւել է 2 ժամ 34 րոպե։



22-ամյա իտալացու հաջորդ մրցակիցը կլինի Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5) - Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա, 10) խաղի հաղթողը։



Հիշեցնենք, որ անցած տարի Խաչանովը Մելբուռնում հասել էր կիսաեզրափակիչ։

1/2382
bottom of page